Մահացել է ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը
                        2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: 
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 
1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: 
Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին: 
Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30 2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: 
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: 
Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին: 
Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

