slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մահացել է պարուհի Աստղիկ Զարգարյանը` Ջիվան Գասպարյանի կինը
211652_close_icon

Մահացել է պարուհի Աստղիկ Զարգարյանը` Ջիվան Գասպարյանի կինը

views-count5764 դիտում article-date 17:31 22-08-2015
Կյանքից հեռացել է սիրված պարուհի Աստղիկ Զարգարյանը` հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը: Աստղիկ Զարգարյանի հոգեհանգստյան արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հաջորդ օրը` օգոստոսի 24-ին: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աստղիկ Արտաշի Զարգարյանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 21-ին Երևանում: Սովորել է Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ դպրոցում` դասական պարի բաժնում: Կրթությունը շարունակել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բաժնում: Այնուհանդերձ, Աստղիկ Զարգարյանի իրական կոչումը եղել է պարը: Նա սկզբում ընդունվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մասնակցություն է ունեցել մի շարք ներկայացումներին: Մի քանի տարի անց` 1948 թվականին, նա ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի -պարի անսամբլ, որտեղ պարել է ավելի քան քսան տարի և որտեղ էլ կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ: Աստղիկ Զարգարյանը հանդիսատեսին ներկայացել է ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարերով` ռուսական, ուկրաինական, վրացական: Առանձնապես հիշարժան են նրա «Մախմուր աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» և այլ մենապարեր: Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր