Ժոզե Մոուրինյո. Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյան պատմել է ակումբի ամառային տրանսֆերային արշավի մասին:
«Միանշանակ, մենք ևս մեկ նորեկ ենք ունենալու: Չեմ ցանկանում խոսել Պոգբայի մասին, քանի որ նա «Յուվենտուսի» խաղացող է:
Ինձ դուր չի գա, եթե այլ մարզիչները իմ խաղացողների մասին խոսեն: Ես էլ այլ ֆուտբոլիստների մասին չեմ խոսում:
Տրանսֆերային շուկան, ինչպես հայտնի, օգոստոսի 31-ին է փակվում, այնպես որ դեռ շատ ժամանակ ունենք: Սակայն, իհարկե, ցանկալի կլիներ կազմի հարցում հստակություն մտցնել մինչև պրեմիեր լիգայի մեկնարկը», ասել է Մոուրինյոն:
Նշվում է, որ «ՄՅՈւ»-ն կարող է մինչև կիրակի հայտարարել Պոգբայի տրանսֆերի մասին: