Ժոզե Մոուրինյո. Չեմ էլ ուզում խոսել «ՄՅՈՒ»-ի մասին. ժամանակը ամեն ինչ ցույց է տալիս
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է իր պաշտոնանկությունից հետո թիմի մրցելույթները մեկնաբանել:
«Չեմ էլ ուզում խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Դրա կարիքը չունեմ, քանի որ ժամանակն ամեն ինչ ցույց է տալիս: Նախկին մարզիչը այդ ամենի մասին խոսելու իմաստ չի տեսնում:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նկատմամբ «ՄՅՈւ»-ի հաղթանակին, ապա այն բոլոր սահմաններից դուրս էլ, նույնիսկ հաշվի առնելով խմմբային փուլում մեր հաղթանակը Թուրինում:
Կարծում եմ, գիտեմ ՊՍԺ-ի պարտության պատճառները. ինչ որ տեղ տակտիկան է, ինչ որ տեղ՝ հոգեբանությունը», ասել է Մոուրինյոն: