7735 դիտում
10:58 13-01-2018
Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է. Փարիզը մնում է Փարիզ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Փարիզն այլևս եվրոպական քաղաք չէ: Այնտեղ վխտում են փախստականների ամբոխները, սևերն ավելի շատ են, քան սպիտակները, իսկ այն սպիտակները, որ մնացել են, բոլորը միասեռական են». այսպիսի դատողություններ ես հաճախ լսում եմ այն մարդկանցից, որոնք երբևէ Փարիզում չեն եղել, բայց նայում են ռուսաստանյան ալիքներ և հավատում են պուտինյան քարոզչությանը: Թույլ տվեք ձեզ տեղեկացնել, որ այդ ամենը սուտ է:
Ես եղել եմ Փարիզում 1992-93 թվականներին և հիմա, ու չեմ կարող ասել, որ 25 տարում շատ բան է փոխվել: Այո, շատացել են ավտոմատներով զինված ոստիկանները, այո, կան մուրացկաններ Միջին Արևելքից, բայց կան նաև ֆրանսիացի մուրացկաններ (ի դեպ, շրջմոլիկներ փողոցներում ավելի հաճախ են հանդիպում, քան Երևանում), բայց Լուվրը, Օրսե թանգարանը, Մոնմարտրը, Լատինական թաղամասը, «Մուլեն ռուժը» և մնացածը իրենց տեղում են, Փարիզը շարունակում է մնալ Ֆրանսիայի և ֆրանսիացիների մայրաքաղաքը, և այդ ազգին հատուկ ճաշակը, հումորը, իսկապես դարավոր պետականության նշանները, կասեի նաև` հմայքը, զգացվում են ամեն քայլափոխի:
Ամենամեծ ստերից մեկը, որը տարածում են Եվրոպայի և, մասնավորապես, Փարիզի մասին, ընտանիքի ինստիտուտի քայքայման մասին սուտն է: Սովորաբար վերցնում են ինչ-որ մի արտառոց դեպք և դրանից հեռուն գնացող հետևություններ են անում: Բայց այն, ինչ ես իմ աչքով եմ տեսել, սովորական ընտանիքներն են` երկսեռ ծնողներով և երեխաներով, որոնց միջև հարաբերությունները պակաս ջերմ չեն, քան հայկական ընտանիքներում:
Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս տեսանք երիտասարդ զույգերի, որոնք ունեին չորս-հինգ երեխա: Այս թեմայի վերաբերյալ մեկ այլ դիտարկում ևս. ի հեճուկս այն բոլոր խոսակցությունների, թե եվրոպական ընտանիքներում երեխաները պատանեկան տարիքից թողնում են տունը և կտրում կապերը ծնողների հետ, տեսանք բազմաթիվ տարեց ծնողների` Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից, որոնք իրենց հանգիստը կամ պարզապես ժամանցը անցկացնում էին չափահաս զավակների հետ: Ինձ թվում է` եվրոպացիները չեն հեռացել ավանդական արժեքներից, այնպես որ, սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե պետք է Եվրոպայից «հետ չմնալ» ընտանիքների «ազատականացման» հարցում:
Եվ վերջապես մի բան, որն իսկապես նախանձ էր շարժում: Փարիզի գրախանութների առատությունն ու բազմազանությունը: Այդ քաղաքի մետրոյում կարելի է տեսնել ոչ միայն մարդկանց, որոնք հեռախոսով ֆեյսբուքյան ժապավենն են տանում-բերում, այլև նրանց, ովքեր գիրք և թերթ են կարդում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը