Կոնտեն չի բացառել, որ ամռանը կարող է լքել «Չելսին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հերքել այն լուրերը, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:
«Ես ակումբի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ: Սակայն բոլորդ էլ հրաշալի հասկանում եք, որ ամեն ինչ հնարավոր է:
Մի պահ դուք եք մնում, իսկ հաջորդ ակնթարթում ձեզ կարող է մեկ ուրիշը փոխարինել: Պայմանագիրը երկարաձգելու հարցում ակումբը պետք է որոշում կայացնի:
Այս ակումբի մարզիչների համար դա նորմալ իրավիճակ է, եթե դու նույնիսկ նախորդ մրցաշրջանում հաղթել ես առաջնությունում և հասել մինչև Գավաթի եզրափակիչ: Այդպիսին է ակումբի և մարզիչների միջև փոխհարաբերությունների պատմությունը», ասել է Կոնտեն:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Կոնտեի հեռանալու դեպքում «Չելսիի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուներն են Մասիմիլիանո Ալեգրին ու Լուիս Էնրիկեն: