Կոնտեն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել «Յուվենտուս»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեն, հայտնում է Sportsmole.co.uk-ը:
Անգլիական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն համարվում է Լուի վան Գաալը, սակայն մանկունիանցիների ղեկավարները դիտարկում են նաև այլ մարզիչների թեկնածություններ, այդ թվում Անտոնիո Կոնտեի: