Սիմեոնեն որոշել է լքել «Ատլետիկոն» 2018-ի ամռանը
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է ակումբը լքել 2018-ի ամռանը:
Արգենտինացին մտադիր է պայմանագրի ավարտից երկու տարի շուտ հեռանալ: 2015թ. մարտին Սիմեոնեն «Ատլետիկոյի» հետ 5-ամյա պայմանագիր էր կնքել:
Սիմեոնեն մադրիդյան ակումբում աշխատում է 2011թ. դեկտեմբերից: Նրա օրոք «Ատլետիկոն» դարձել է Իսպանիայի չեմպիոն, Գավաթակիր, Սուպերգավաթակիր, Եվրոպայի Լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև թիմը երկու անգամ հասցրել է մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: