Դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած ամենամյա ընդունելությանը:
Հունվարի 10-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:
Ավստրիայի նախագահ Վան դեր Բելլենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Կիրակոսյանն ավստրիական պետության ղեկավարին փոխանցեց Նոր՝ 2018 թվականի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և հույս հայտնեց, որ հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան և կհամալրվեն բովանդակային նոր համագործակցությամբ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0732905001515752645422411.jpg[/img]