75259 դիտում
18:39 11-01-2018
Մինչ Երևանի քննչականը նախաքննություն է կատարում 61-ամյա տղամարդու մահվան փաստով, Աջափնյակի դատախազությունն ու քննչական բաժինը չեն բարեհաճում անգամ անդրադառնալ ողբերգական դեպքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է 2017 թվականի դեկտեմբեերի 28-ին Եղվարդի խճուղում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Վրաեթի ենթարկված Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Հարություն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ մահացածի հարազատների հայտարարության, բժիշկների, մասնավորապես, Հովհաննես Սարգսյանի անփութության հետևանքով մահացել էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի փաստով նախաքննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։
Այսօր՝ հունվարի 11-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի հարազատներն արդարացիորեն ասում էին. «Մենք մեր հարազատի մահվան մեջ մեղադրում ենք բժիշկ Հ. Սարգսյանին և այդ մասին հարցազրույց ենք տվել լրատվամիջոցի, մասնավորապես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին, և տարածքի դատախազությունն ու քննչական բաժինը դա պետք է ընդունեին հանցագործության մասին հաղորդագրությոն և հետևություններ անեին ու կատարեին նախաքննություն, սակայն, չգիտես ինչու, ոչ Աջափնյակ վարչական շրջանի դատախազությունից, ոչ էլ քննչական բաժնից ձեն-ձուն չկա, կարծես թե զբաղված են ամանորյա սեղանի խոզի բուդ մաշելով։
Այս անգամ պատկան մարմիններից պահանջում ենք, որպեսզի քննեն «Արմենիա» բժշկական կենտրոնում բժիշկների ոչ պատշաճ մասնագիտական վերաբերմունքի հետևանքով մեր հարազատի մահվան դեպքը։ Ճիշտ է, մենք նրան հետ չենք բերի, բայց գոնե մեղավորները թող պատժվեն, որպեսզի հետագայում անհեթեթ մահեր չլինեն, հակառակ դեպքում, եթե նրանք մնան անպատիժ, չկա երաշխիք, որ նոր, անտեղի մահեր չեն լինի»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/05/1086169/]հայտնել էինք[/url], որ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Եղվարդի խճուղում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոցում 2 օր հետո մահացած 60-ամյա Հարություն Հարությունյանի հարազատները շոկի մեջ էին հայտնվել:
Եղվարդ քաղաքի բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ, գիտակցությունը եղել էր նորմալ, նրան տեղափոխել էր հենց վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը:
Հ. Հարությունյանը ճանապարհին զրուցել էր վարորդի հետ, ով հայտնել էր, որ հայր չունի, իսկ հանգուցյալն էր որոշել էր հիվանդանոցում չհայտնել, որ վրաերթի էր ենթարկվել, այլ ուղղակի ասեր, թե իբր ընկել էր:
Այդպես, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն մինչ հասնելը, վերջինս հասցրել էր տան անդամներին զանգահարել ու տեղյակ պահել, որ ոտքը կոտրվել էր ու հիվանդանոց էր գնում:
Հիվանդանոցում 2 օր հետո Հ. Հարությունյանը մահացել էր, ինչի համար հարազատները մեղադրում էին միայն հիվանդանոցի բժիշկներին, քանի որ, ըստ իրենց՝ նրանք դրժել էին Հիպոկրատին տված երդումը և բարեխղճորեն չէին կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով էլ կորցրել էին իրենց հարազատին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հանգուցյալի այրին՝ 61-ամյա Մարգարիտա Մնացականյանը և որդին՝ 33-ամյա Մարգար Հարությունյանը, ասել էին.
«Հենց իմացանք, որ տեղափոխում են հիվանդանոց, անմիջապես մենք էլ գնացինք: Ընդունարանում տեսանք, որ արդեն ցավազրկել են, տանում են ռենտգեն անելու, մեզ էլ ասեցին, որ ծանր կոտրվածք է: Դրանից հետո իջեցրեցին պալատ՝ բժշկի մոտ (Հովհաննես Սարգսյանն էր բժիշկը) ու ինքը նայեց նկարները, մեզ ցույց տվեց կոտրվածքները ու ասաց, որ միանշանակ վիրահատություն է պետք: Մենք ասեցինք, որ սկսեն, ինչի՞ են սպասում, նա ասաց, որ առավոտ շուտ կգան անալիզները կվերցնեն ու նոր կվիրահատեն:
Մեզ տվեց գնացուցակ՝ վիրահատության, դեղորայքի և այլնի: Գնացինք պալատ ու տեսանք, որ ծանր ցավեր ունի, ճնշումը ընկած է, իսկ մեզ ասում էին, որ ապարատի սուրճ բերենք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Բուժքույրն էլ ասում էր, որ շոկ է ապրում, կանցնի, ոչինչ: Իր նման մի հոգի էլ կողքի սենյակում կա:
Մեզ բարկացրել է հատկապես նրանց անտարբեր վերաբերմունքը, այն որ բժիշկը ասում էր, ապարատից սուրճ բերեք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Հիվանդը ասում էր վատ եմ, ինձ լավ չեմ զգում ցավեր ունեմ, իսկ բժիշկները ասում էին, որ նա շոկի մեջ է, կանցնի, վախեցել է:
Խնդրում ենք, ասում ենք, վիրահատեք, ինչի եք սպասում, ասում են, պետք է անալիզ վերցնենք առավոտյան, նոր: Հետո, որ տեսան շատ-շատ է ցավում, բերեցին մորֆի սրսկեցին, սակայն դա էլ չօգնեց, մեզ ասում էին ձեր տանը նոր տարվա գործեր չկա՞, գնացեք արեք: Մենք գիշերը 2-ին եկանք տուն: Առավոտ արդեն վիճակը կտրուկ վատացել էր և տարել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 ժամ հետո մահացավ:
Մենք դիմում ենք ՀՀ Առողջապահության նախարարությանը, որ նման բժիշկները հեռացվեն համակարգից, նրանք իրավունք չունեն աշխատել այնպիսի ոլորտում, որի գործը մարդու կյանքի հետ է կապված: Խնդրում ենք, որ միչև վերջ բացահայտվեն մահվան հանգամանքները, քանի որ մենք վստահ ենք, որ միակ պատճառը բժիշկներն են դարձել՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ»։
[b]«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Սարգսյանն է, ում 61-ամյա մահացած տղամարդու հարազատները մեղադրում են նրա մահվան մեջ[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0402454001515173167860799.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15284 դիտում
20:23 30-09-2016
Երևանում 57-ամյա ԱՄՆ քաղաքացու մահվան փաստով նախաքննություն է սկսվել և նշանակվել են մի շարք փորձաքննություններ
Այս բաժնից
2194 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)