15287 դիտում
20:23 30-09-2016
Երևանում 57-ամյա ԱՄՆ քաղաքացու մահվան փաստով նախաքննություն է սկսվել և նշանակվել են մի շարք փորձաքննություններ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Թոմաղանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 29-ին Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 41 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն 4-րդ փողոցի թիվ 32 տուն, որտեղ հայտնաբերել են 57-ամյա Գրիգոր Լոխմաջյանի դին:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Թոմաղանյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+