211652_close_icon
views-count151266 դիտում article-date 14:30 18-04-2021

Գյումրիում հայտնի գուշակ Լյուդիկի տղայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության  ավագ քննիչ  Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին  Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

 Ժամը 18:00-ի սահմաններում  Ախուրյան գյուղի Գյումրու խճուղու թիվ 1 հասցեի դիմաց  բախվել են Ախուրյան գյուղի բնաիչ, 37-ամյա Մեխակ Տիգրանյանի վարած  ВАЗ 2121 մակնիշի  Շիրակ գյուղի բնակիչ 32-ամյա Մխիթար Սանոսյանի վարած Nissan  մակնիշի Այգաբաց գյուղի բնակիչ, 41-ամյա Արտակ Ալթունյանի վարած Mercedes մակնիշի և Ախուրյան գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկ Բդեյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաներրը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Հ. Բդեյանը, Ա. Ալթունյանը,  վերջինիս ուղևոր, Ախուրյան գյուղի բնակիչ,  35-ամյա Հովիկ Անղալակյանը և Մ. Տիգրանյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակիչ, 19-ամյա Լևոն Աթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի»  բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ:

 Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարով զբաղվելու է Շիրակի մարզային քննչական վարչությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարոդներից Մ. Տիգրանյանը Գյումրիում հայտնի բախտագուշակ Լյուդիկի տղան է, ով մի քանի անգամ վթարների մասնակից է եղել,  իսկ վարորդներից Հ. Բդեյանը ոստիկանության ծառայող է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր