Մենուա Հարությունյան. «Մեր իրավապահների գնահատականը․․․»
«Մեր իրավապահների գնահատականը․․․
ԱՄՆ պետդեպը Հայաստանը դասել է զբոսաշրջիկների համար ամենանվտանգ երկրների խմբում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Ավստրիան, Չիլին և այլն․․․
Սա նախևառաջ Հայաստանի իրավապահ կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության գործունեության գնահատականն է, քանզի հենց այս կառույցների օպերատիվ աշխատանքն է ապահովում Հայաստանի ներքին անդորրը՝ անվտանգ միջավայր ստեղծելով տուրիստների համար։
Ես շատ եմ շրջագայում՝ լինելով ամենատարբեր երկրներում, և եթե տուրիստի աչքերով նայեմ Հայաստանին, ապա ստիպված պետք է լինեմ առաջին անգամ կիսել ԱՄՆ պետդեպի կարծիքը․իսկապես Հայաստանն անվտանգ երկիր է տուրիստների համար...»,-ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/menua1/posts/1522656831136720]էջում [/url]գրել է Մենուա Հարությունյանը։