Մեր գործունեության արդյունքում մեր ծնողներն ու երեխաները չպետք է իրենց վատ զգան..Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Տարիներ շարունակ, և հատկապես, այսպես կոչված հեղափոխության օրերին, որոշ անբարոյականի լակոտներ իմ և տարբեր մարդկանց ծաղրանկարներն էին պատրաստում այլակարծությունը լռեցնելու համար և տարածում համացանցում, չհասկանալով, որ մենք էլ ունենք ծնողներ, երեխաներ, ովքեր վատ են զգում մեր այդ նկարները տեսնելուց:
Եվ ահա, կյանքը բումերանգ է ...
Հիմա էլ Նիկոլին, իր կնոջը, իր թիմակիցներին են ոմանք նման ձևով ցավացնում ...
Երկու դեպքում էլ ես չեմ ընդունում նման արարքը և կոչ եմ անում երկու կողմերին էլ դադարեցնել նման գործելաոճը, ավելին՝ համացանցում միասնաբար պայքարել նման երևույթների դեմ, քանզի մեր գործունեության արդյունքում մեր ծնողներն ու երեխաները չպետք է իրենց վատ զգան...