Շիրակի մարզում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզում մեկնարկել է 2018 թվականի առաջին զորակոչը: Գյումրեցի զորակոչիկներին ճանապարհել են մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ:
Նորակոչիկներն անցել են բժշկական բոլոր ստուգումները, պատրաստվել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստակամ է զենք վերցնել ու պաշտպանել հայրենի հողը:
Միջոցառման ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, ինչն ավելի է ոգևորել տղաներին: Նրանք պատմել են, որ հայրենասիրական ոգին առավել է կոփվել Ապրիլյան պատերազմից հետո ու անհամբերությամբ են սպասել այս օրվան, որ վերջապես իրենք էլ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու հնարավորություն ունենան:
Առջևում վիճակահանությունն է: Միայն վաղը պարզ կդառնա, թե երիտասարդները որտեղ կանցկացնեն ծառայության 2 տարին:
Բարի ծառայություն, բարի վերադարձ, հա՛յ զինվոր:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի