211652_close_icon
views-count394 դիտում article-date 16:08 29-06-2026

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցել է զորակոչի միջոցառմանը, զրուցել նորակոչիկների հետ, շնորհավորել և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն։
 
Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։
 
Վարդենիս համայնքում ևս մեկնարկել է ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը հայկական բանակ կմեկնեն նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։
 
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նորակոչիկները պատվով կանցնեն զինվորական ծառայության ճանապարհը՝ արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Նմանատիպ նյութեր