Կրիշտիանու Ռոնալդուն իր վրդովմունքն է հայտնել Զիդանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տարակուսած է, թե ինչու է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ խաղի (2:2) 72-րդ րոպեին իրեն փոխարինել, երբ «Ռեալը» հաշվի մեջ դեռ առջևում էր 2:1:
Նստելով պահեստայինների նստարանին, Ռոնալդուն վրդովված ասել է. «Ինչո՞ւ Զիդանը հատկապես ինձ փոխարինեց: Ես ամեն ինչ անում էի, որ հաշվի մեջ առաջ լինենք: Այս ամենն ինձ զզվացրել է», ասել է Ռոնալդուն:
Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ պորտուգալացին նաև հայհոյել է Զիդանի հասցեին: Խաղից հետո Զիդանը նշել է, որ Ռոնալդուին հանգիստ է տվել, քանի որ առջևում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կարևոր խաղն է: