Զինեդին Զիդան. Տեղի ունեցածը չեմ կարող բացատրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Սելտայի» հետ խաղին (2:2):
«Մենք շատ լավ անցկացրեցինք առաջին խաղակեսը, ինչը չես ասի երկրորդի մասին: Մենք շատ հաճախ էինք սխալվում: Մի քանի անգամ կորցրեցինք գնդակը, ինչը սովորաբար չի լինում և դա տեղի ունեցավ կարևոր պահերին:
Պետք է խուսափել նման սխալներից և ավելի կայուն խաղ ցուցադրել: Մենք պետք է ավելի լավ օգտագործենք մեր գոլային պահերը:
Ֆիզիկապես մենք լավ վիճակում ենք: Խնդիրը դրանում չէ: Օրինակ, երկրորդ գոլը մենք բաց թողեցինք մի քանի սխալից հետո: Մրցակիցը ոգևորվեց, իսկ մենք՝ ընդհակառակը, ընկճվեցինք:
Տեղի ունեցածը չեմ կարող բացատրել: Կփորձենք շտկել իրավիճակը և կայունություն ձեռք բերել», ասել է Զիդանը:
Այս տուրից հետո «Ռեալը» 32 միավորով ընթանում է 4-րդ տեղում՝ 16 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»:



