Զինեդին Զիդան. Չեմ հասկանում, թե ինչպես Բենզեմային դա հաջողվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը` «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից (1:2) հետո իր հիացմունքն է հայտնել Կարիմ Բենզեմայի անցումից, որից հետո Իսկոն գրավեց մրցակցի դարպասը:
«Չեմ հասկանում, թե Բենզեման ինչպես այդ դրվագում հաջողացրեց «պլստալ», բայց ֆուտբոլը միայն գոլերը չեն:
Կարիմն ինքն էլ է գոլեր խփում, սակայն մինևնույն ժամանակ թիմակիցներին առաջարկելու բան ունի: Դա է կարևորը:
Շատ գոհ եմ նրա խաղից: Նա գոլեր չխփեց, բայց պահեր ուներ: Գոհ եմ ամբողջ թիմի խաղից», ասել է Զիդանը: