211652_close_icon
views-count39832 դիտում article-date 10:43 07-01-2018

Վրաերթ Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում 23-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ 23-ամյա Գևորգ Մանուկյանը իր վարած Audi մակնիշի 34 ZV 464 համարանիշի ավտոմնեքենայով Գեղաշեն գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի աթիվ նույն վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր