211652_close_icon

Վրաերթ՝ Արարատ գյուղում․ 24-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5797 դիտում article-date 12:27 13-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Առաքելյանը և Գևորգ Աղախանյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանը։

Դեպքի մասին ոստիկանություն Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Նարեկ Գզիրյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։

Պարզվում են կայանված ավտոմեքենայի վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր