54900 դիտում
16:38 05-06-2018
Վրաերթ Կոտայքի մարզում. 44-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ 44-ամյա Գևորգ Վարդանյանը իր վարած Toyota Camry մակնիշի 77 ST 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար թույլատրելի տեղով, տեղափոխվի Աբովյանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական ընդհանրապես չի ունեցել, հետևաբար, նա մեքենա վարելու իրավունք չուներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)