Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբծննդյան պատարագ
Հայաստանի բոլոր եկեղեցիներում այս պահին ընթանում է Սուրբ Ծննդյան պատարագ: Մայր Աթոռում պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ս.Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
Ս. Պատարագին մասնակցում են հարյուրավոր հավատացյալներ: