211652_close_icon
views-count5918 դիտում article-date 20:32 05-01-2018

Ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: [b]Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/b] [color=#CC0000]Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր