211652_close_icon
views-count11661 դիտում article-date 17:52 05-01-2018

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ճրագալույցի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ հունվարի 5-ին, նշում է Ճրագալույցի տոնը՝ որը խորհրդանշում է Աստվածահայտնությունը, Սուրբ Ծնունդը։ Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծննդին, ինչպես նաև սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Եկեղեցուց վերադառնալով, հավատացյալները իրենց հետ տուն են բերում մոմեր, այնքան, որքան տան անդամներն են և հյուրերը: Մոմերը վառում են ընթրիքին, յուրաքանչյուրն իր սպասքի մոտ:

Նմանատիպ նյութեր