211652_close_icon
views-count45478 դիտում article-date 12:06 05-01-2018

Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել նախկին Ոստիկանության բաժնի պետի եղբոր աղջիկը. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է խոշոր չափի գումար

Երեկ՝ հունվարի 4-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում անհայտ անձը մտել է Զաքյան փողոցում գործող «Վագա-ֆարմ» դեղատուն և դանակի սպառնալիքի տակ դեղատան աշխատակցուհուց՝ Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բնակիչ, 23-ամյա Նվարդ Տեր-Թովմասյանից, բացահայտ հափշտակել մոտ 177 հազար դրամ և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Թովմասյանի կողմից ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կապան քաղաքի բնակկչ, 37-ամյա Ա. Մ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նվարդ Տեր-Թովմասյանը աշխատում է նշբած դեղատանը՝ որպես դեղագործ, իսկ նա Ոստիկանության գնդապետ Արամ Տեր- Թովմասյանի եղբոր ՝ Արմեն Տեր-Թովմասյանի աղջիկն է: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր