25943 դիտում
12:36 28-10-2019
Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակցուհուց հափշտակել է գումար
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում անհայտ անձը ներս է մտել Ազատության պողոտայում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն և այնտեղ գտնվող վաճառողուհի, Երևանի բնակիչ Հայկուհի Հ.-ից դանակի սպառնալիքի տակ հափշտակել 90 հազար դրամ և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված ավազակային հարձակման մասին իրավապահներին տեղեկացրել է «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության պետը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)