211652_close_icon

Խնդիրն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն, բայց հուսով եմ՝ անպայման բարեկեցիկ երկիր կկառուցենք. Վ. Ղուկասյան. Tert.am

views-count12745 դիտում article-date 23:46 04-01-2018
Երբ ժողովրդի վիճակը վատ է, ուրեմն չեմ կարող դրական բան ասել: [url=http://www.tert.am/am/news/2018/01/04/vardan/2580454]Tert.am[/url]-ի հետ զրույցում ամփոփելով տարին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ երբ ժողովրդի վիճակը լավանա և նրանք գոհ լինեն խորհրդարանի աշխատանքներից, թանկացումներ էլ չլինեն, այդ ժամանակ կարող է դրական փոփոխությունների մասին խոսել։ «Ես ինչքան նայում եմ տրտմություն է իջած մեր ժողովրդի վրա, գիտեք՝ այնպես էլ չէ, որ համատարած սով է: Երբ մենք փոքր էինք շատ ուրախ էինք, թեկուզ մի փոքր հացով էինք կերակրվում, իսկ հիմա և՛ հարուստն է տրտմած, և՛ չունևորն է տրտմած, և՛ պաշտոնավորը, և՛ ոչ պաշտոնավորը: Հավանական է՝ պատճառն այն է, որ մենք Աստծուց հեռացել ենք ու մեր աղոթքները տեղ չեն հասնում: Հավանական է՝ եկեղեցու բարեպաշտ սպասավորներ քիչ ունենք, դրա համար էլ այսպես է, ուրիշ ոչ մի բանից չի կարող լինել»,- շարունակեց նա: Վարդան Ղուկասյանը նշեց, թե հայը շատ երկար ժամանակ վատ դրության մեջ է եղել, ավելին՝ շատ վատ պայմաններում է հայտնվել, սակայն շեշտեց, որ մեր ազգը շատ խելացի է, համբերատար և կառուցող, ինչի օգնությամբ դուրս է եկել այդ վիճակից: Նա հույս ունի ու հավատում է, որ հիմա էլ հայի խոհեմությունը կօգնի կարգավորել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/01/04/vardan/2580454]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր