211652_close_icon

Բրիտանական մամուլ. Իվանկա Թրամփը մտադիր է դառնալ ԱՄՆ-ի նախագահ

views-count9752 դիտում article-date 13:31 04-01-2018
Սպիտակ Տանը վստահորեն հայտարարում են Իվանկա Թրամփի կամ նրա ամուսնու՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալու ծրագրերի մասին։ The Guardian թերթի տվյալներով՝ Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, համաձայնություն են կնքել այն մասին, որ նրանցից մեկը պետք է առաջադրվի նախագահի թեկնածու։ Նշվում է, որ հենց այդ հաշվարկով էլ նրանք համաձայնվել են դառնալ Թրամփի վարչակազմի մաս։ «Զույգը իրար մեջ պայմանավորվել է՝ եթե հետագայում հնարավորություն լինի, ապա նրանք նախագահի թեկնածու են առաջադրվելու»,-ասվում է գրքում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ լրագրող Մայքլ Վուլֆի՝ «Կրակ և ցասում» գրքում ասվում է, որ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը մտահոգություն է հայտնել, երբ լսել է այդ մասին։

Նմանատիպ նյութեր