Հայտնի է ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի ու նրա ամուսնու կարողության չափը
Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ նախագահի խորհրդական Ջարդ Քուշների կարողությունը գնահատվում է մոտ 740 մլն դոլար։
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ է վկայում Քուշների եկամւոտների մասին հայտարարագիրը, որը նա պետք է ներկայացներ Սպիտակ Տանը պաշտոն ստանալուց հետո։
Ըստ Քուշների հայտարարագրի՝ իր կնոջ՝ Իվանկա Թրամփին պատկանող հագուստի ու կոսմետիկայի բիզնեսը կազմում է 50 մլն դոլար, իսկ Trump International Hotel-ում նրա բաժնետոմսերը գնահատվում են 5-25 մլն դոլար։ Իվանկան դեռ չի հրապարակել իր հայտարարագիրը, քանի որ օրեր առաջ է ստացել Սպիտակ Տանը իր պաշտոնը։