Իվանկա Թրամփը կոշիկների դիզայնի գողության վերաբերյալ գործով հարցաքննության կենթարկվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ստիպված կլինի հարցաքննության ներկայանալ ամառային կոշիկների դիզայնի գողության վերաբերյալ գործի շրջանակում: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նյու Յորքի դատարանը չի ընդունել պաշտպանական կողմի պնդումներն առ այն, թե Իվանկան բավականաչափ ժամանակ չունի հարցաքննության ներկայանալու համար: Գնալով որոշակի զիջումների՝ դատարանը միայն թույլ է տվել նրան հարցերին պատասխանել Վաշինգտոնում՝ որտեղ հիմա ապրում է։
Նշենք, որ Իվանկա Թրամփին դատի է տվել իտալական Aquazzura բրենդը, որի ներկայացուցիչները պնդում են, որ Իվանկային պատկանող IT Collection LLC ընկերությունը նույնությամբ կրկնօրինակել է Wild Thing մոդելի կոշիկների դիզայնը: