Իվանկա Թրամփը մեկնում է Հնդկաստան. Հայդարաբադը կհսկի անվտանգության ուժերի 10.000 ծառայող
ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, ով նաև նախագահի խորհրդականն է, Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կայանալիք Գլոբալ գործարարության եռօրյա համաժողովի շրջանակներում հսկելու է անվտանգության ուժերի 10.000 աշխատակից, հայտնում է The Guardian-ը։
Թերթի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն իսկ «մաքրել է» փողոցները մուրացկաններից՝ հայտարարելով, որ նրանք բարդացնում են առանց այն էլ ծանր երթևեկությունը։
Իվանկա Թրամփը Հնդկաստան կժամանի իր ամուսնու՝ գոծարար և նախագահի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ, զրահապատ մեքենայով, անձնական թիկնապահներով։
Նա նոյեմբերի 28-ին հանդես կգա բաց գագաթնաժողովում։ Ինչպես սպասվում է, ելույթը նվիրված է լինելու բիզնեսում կին գործարարների հնարավորությունների ընդլայման հեռանկարներին։
Համաժողովին մասնակցելու են 150 պետությունների ավելի քան 1200 խոշոր գործարարներ։