ԵՄ Խորհուրդը այսօրվանից կգլխավորի կառույցի ամենաաղքատ պետությունը
Եվրոպական Միության ամենաաղքատ անդամ երկիրը հունվարի 1-ից կստանձնի ԵՄ Խորհրդի նախագահությունը, հայտնում է [url=https://ria.ru/world/20180101/1512049127.html?referrer_block=index_main_4]ria.ru[/url]-ն՝ մանրամասնելով, որ երկիր կպաշոտնավարի մինչև 2018թ. հուլիսը, որից հետո Բուլղարիային կփոխարինի Ավստրիան:
Բուլղարիան փորձագիտական և քաղաքական մակարդակներով ստանձնելու է ԵՄ Խորհրդի նիստերի օրակարգի պատասխանատվությունն ու նախագահելու է ԵՄ-ի բոլոր նախարարական նիստերին: Բացառություն կկազմեն միայն անդամ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ նիստերը:
Բուլղարիան էական քաղաքական դերակատարում չունի Եվրոպական Միությունում և վիճակագրական ծառայությունների պաշտոնական տվյալներով՝ ԵՄ-ի ամենաաղքատ պետությունն է: