211652_close_icon
views-count2655 դիտում article-date 10:26 15-11-2014

Աշխարհի ամենաաղքատ նախագահը հրաժարվել է վաճառել իր հին ավտոմեքենան

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հրաժարվել է վաճառել իր 1987 թվականի արտադրության Volkswagen Beetle ավտոմեքենան, որը գնելու առաջարկ էր արել արաբ շեյխերից մեկը` մեկ միլիոն դոլարով: Ինչպես տեղեկացնում է Noticias24-ը, նախագահը նշել է, որ չափազանց կապված է մեքենայի հետ: Նա անգամ հրաժարվել է այն վաճառել աճուրդի ժամանակ, մինչդեռ կարող էր վաճառքից ստացված գումարով տասը ամենագնաց ձեռք բերել: Խոսե Մուխիկան համարվում է աշխարհի ամենաաղքատ նախագահը, քնաի որ իր աշխատավարձի 90 տոկոսը նվիրաբերում է բարեգործական հիմնադրամներին:

Նմանատիպ նյութեր