Ադեբայորը որդեգրել է իր մահացած եղբոր զավակին
Տոգոյի հավաքականի և «Իստանբուլի» հարձակվող Էմանուել Ադեբայորը դարձել է իր մահացած եղբոր խորթ հայրը:
«Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, ճանաչում են նաև իմ ավագ եղբայր Պիտեր Ադեբայորին, որն այլևս մեզ հետ չէ: Սա նրա տղան է և այսօր ես պաշտոնապես որդեգրեցի:
Թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ առաջին զավակին: Նրա անունը Ջունիոր Էմանուել Ադեբայոր է», գրել է ֆուտբոլիստն իր ինստագրամում:
Ուշագրավ է, որ նախկինում Ադեբայորը մի քանի անգամ հրապարակավ խոսել էր ազգականների հետ բարդ հարաբերությունների մասին:


