Արցախի նախագահը Թալիշում մասնակցել է ամանորյա միջոցառման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 31-ին, այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք: