211652_close_icon
views-count9695 դիտում article-date 23:59 29-12-2017

Այնքան շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում. Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է Հայաստան այցելել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատրաստվում է Հայաստան այցելել: «Շատ շուտով ես Հայաստան կգամ», - Facebook-ի իր էջում գրել է նա: «Կարծես թե ես եղել եմ Հայաստանի բոլոր տեղերում, կամ գրեթե բոլոր տեղերում, բացի մեկ և շատ հետաքրքիր շրջանից՝ Սյունքից: Այնտեղ հրաշալի լեռներ կան, կիրճեր, ջրվեժներ եւ Հայաստանի ամենավտանգավոր ավտոճանապարհը: Եթե անկեղծ, ոչ մի տեղից չեմ կարողանում նրա կոորդինատները գտնել, այլ միայն Youtube-ի տեսանյութը: Բայց անպայման կգտնեմ: Շատ շուտով ես Հայաստան կգամ, կփորձեմ վարձով մեքենա գտնել և կգնամ այնտեղ: Պարտավոր եմ գրավել այդ ճանապարհը, այնքան շատ եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում )) «Միմինո»»: Ավելի ուշ նա ավելացրել է որ, պարզվել է՝ «այդ վտանգավոր ճանապարհը Մեղրի-Նռնաձորն է, որը գտնվում է Հայաստանի և Իրանի սահմանի մոտ, շատ լավ է: Անպայման գնալու եմ»: 2016-ի վերջին Լապշինն Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սև ցուցակում էր ընդգրկել:

Նմանատիպ նյութեր