Ռոնալդո. «Բարսելոնան» միշտ պրոբլեմներ է ունեցել բրազիլացի խաղացողների հետ
Լեգենդար հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել, որ «Բարսելոնան» բրազիլացի խաղացողների համար հարմար ակումբ չէ:
«Ես ինձ շատ ավելի երջանիկ ու ավելի կապված էի զգում «Ռեալում», թեպետ հրաշալի մեկ տարի եմ անցկացրել «Բարսելոնայում»: Ի վերջո, իմ պատմությունը «Բարսայում» վարտ ավարտվեց, այնպես, ինչպես՝ Նեյմարի դեպքում:
«Բարսելոնան» միշտ վիճելի խնդիրներ է ունեցել բրազիլացի խաղացողների հետ. Նեյմարի, Ռոմարիոյի, Ռոնալդինյոյի և՝ ինձ հետ:
Ակումբը չէր կարողանում ճիշտ մոտեցում ցուցաբերել, թեպետ մենք ջանք չէինք խնայում ու հավատարիմ էինք»:


