211652_close_icon
views-count2369 դիտում article-date 15:56 22-02-2016

Դիեգո Սիմեոնե. Բացի «Բարսելոնայից», մնացած իսպանական ակումբները պրոբլեմներ ունեն. տեսանյութ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ հանդիպումը (0:0): «Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել, սակայն ոչ-ոքին մեզ թույլ է տալիս «Վիլյառեալից» 6 միավոր առաջ լինել: Իսկ «Վիլյառեալը» այն թիմերից է, որը կարողանում գերազանց պաշտպանվել և սուր հակագրոհներ ձեռնարկել: Բացի «Բարսելոնայից», որը բոլորովին այլ մակարդակ ունի, մնացած թիմերին դժվար է հասնել իրենց նպատակներին: «Ռեալը», «Սևիլյան», «Ատլետիկը». բոլորն էլ ունեն իրենց պրոբլեմները», նշել է Սիմեոնեն: Նշենք, որ 25 տուրից հետո «Ատլետիկոն» առաջատար «Բարսելոնայից» ետ է մնում 8 միավորով և 1 միավորով առաջ է «Ռեալից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր