211652_close_icon

Ալավերդիում նախատոնական միջոցառումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5556 դիտում article-date 10:18 29-12-2017
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ամանորյա նախատոնակա միջոցառումներ տեղի ունեցան։ Տոնական տրամադրություն էր տիրում Ալավերդու թիվ 4 մանկապարտեզում, որտեղ մանկապարտեզի սաները հյուրերին հիացրեցին երգ ու պարով, ինչպես նաև ասմունքով։ Բացի ծնողներից և այլ հյուրերից և մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանից, միջոցառմանը ներկա էր նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, ով հիացմունքով դիտեց փոքրիկների կատարումները։ Երեխաներին հյուր եկավ ամենասպասված մարդը՝ Ձմեռ պապը և նրանց բաժանեց իր բերած նվերները։ Փոքրիկներին կրկնակի ուրախացան, քանի որ ամանորյա անակնկալ նվերներ հանձնեցին «Վալլեքս Գրուպ» և «Տաշիր Գրուպ» ընկերությունները։ Նրանք բարձրաձայնեցին իրենց ամենամեծ երազանքի մասին, որ աշխարհում լինի խաղաղություն և հիվանդ ու անտուն երեխաներ չլինեն։ Ի դեպ, Ալավերդու քաղաքապետ Ս. Խեչումյանը երկար տարիներ առաջ այցելել է հենց նույն՝ թիվ 4 մանկապարտեզը, որը հոգեհարազատ է իրեն։ Նույն օրը Ալավերդու Մշակույթի տանը տեղի ունեցավ ևս մեկ նախատոնական միջոցառում։ Այն կազամակերպել էր Ալավերդու քաղաքապետարանը, որին կրկին ներկա գտնվեց քաղաքապետ Ս. Խեչումյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցներ, ու պարզապես ալավերդցիները։ Հիանալի ելույթներով հանդես եկան Ալավերդու «Լազուր» ժողոգործիքների համույթի երգիչ-երգչուհիները, Ալավերդու Պարի թատրոնի սաները և Ալավերդիում գործող նորաստեղծ ռոք խումբը։ Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում։ Հնչեցին Ամանորյա և Սուրբծննդյան բարեմաղթանքներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր