Երբ տարին ավարտվում է երգով, պարով ու մանկական ժպիտներով․ նախատոնական գեղեցիկ միջոցառում՝ Սպիտակի ԲԿ-ի վերականգնողական կենտրոնում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սպիտակի ԲԿ-ի վերականգնողական կենտրոն հաճախող երեխաները, ավանդույթի համաձայն, այս տարի ևս տարին ամփոփեցին ուրախ երգ ու պարով, նվերներով, հեքիաթային տրամադրությամբ ու Ձմեռ Պապի մաղթանքներով։
Նախաձեռնության հեղինակներն ու կազմակերպիչները բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանն ու բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ, մարզի ամենահայտնի կամավոր ու երեխաների լավագույն ընկեր Լիլիա Աբրահամյանն են, ովքեր արդեն շուրջ 10 տարի, ավանդույթի համաձայն, կազմակերպում և իրականացնում են նախատոնական գեղեցիկ ու անմոռանալի միջոցառում՝ վերականգնողական կենտրոն հաճախող հատուկ կարիք ունեցող երեխաների համար։
Այս տարի եւս Լիլիա Աբրահամյանի կողմից նվերների արժանացան կենտրոն հաճախող ավելի քան 50 երեխա։
Միջոցառմանը անմասն չէր մնացել նաեւ Սպիտակում գործող Դանիելյան քաղցրավենիքների խանութ սրահը։ Տնօրեն Տիգրան Դանիելյանը ընկերության կողմից քաղցր հյուրասիրություն էր կազմակերպել երեխաների, ծնողների ու կենտրոնի աշխատակիցների համար։
Սպիտակի վերականգնողական կենտրոնը մշտապես գտնվել է ոչ միայն տնօրեն Վարդուհի Սիսակյանի, այլ նաեւ անձամբ Լիլիա Աբրահամյանի ուշադրության կենտրոնում, ովքեր ջանք եւ եռանդ չեն խնայում ոչ միայն շենքային պայմանների բարելավման, այլ նաեւ ժամանակակից գույքով ապահովվելու ուղղությամբ։
Մանկական վերականգնողական կենտրոնում բուժում են ստանում ոչ միայն Սպիտակից, այլ նաեւ ամբողջ Լոռու եւ հարակից մարզերից։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանին եւ Լիլիա Աբրահամյանին՝ երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության, ինչպես նաեւ գեղեցիկ ու անմոռանալի օրվա համար։
Հ․Գ
Երեխաների լուսանկարները հրապարակում ենք ծնողների թույլտվությամբ