«Յուվենտուսը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը՝ 79 մլն եվրոյի ու Մխիթարյանի դիմաց վաճառել Դիբալային
«Յուվենտուսը» հրաժարվել է վաճառել իր հարձակվող Պաուլո Դիբալային «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Sun-ը:
Նշվում է, որ մանկունյանցիները տուրինցիներին առաջարկել են 79 միլիոն եվրո և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն իտալական ակումբին այդ առաջարկը չի բավարարել:
Ավելի վաղը նշվել է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է Դիբալային վաճառել միայն 150 մլն եվրոյի դիմաց: