211652_close_icon

Հայաստանում բացվելու է համաշխարհային հավակնություններով տեխնոլոգիական համալսարան

views-count5484 դիտում article-date 18:22 28-12-2017
Կառավարությունն այսօր Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգ է ընդունել: Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է։ Համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

Նմանատիպ նյութեր