Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը «Սաութհեմփթոնի» հետ խաղում (5:2) հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
Դրանով Քեյնը 2017 թվականին իր գոլերի քանակը հասցրեց 57-ի: Այդ ցուցանիշով նա շրջանցեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին (54 գոլ):
Քեյնը 56 գոլը խփել է 52 խաղում. 49-ը «Տոտենհեմի» կազմում և 7-ը՝ Անգլիայի հավաքականի:
Անգլիացի ֆուտբոլիստը շրջանցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուին («Ռեալ»), Էդինսոն Կավանիին (ՊՍԺ) և Ռոբերտ Լևանդովսկիին («Բավարիա»), որոնք խփել են 53-ական գնդակ: