211652_close_icon
views-count3017 դիտում article-date 16:57 26-12-2017

Հարկադիր կատարման ծառայությունը երեխաներին պարգևել է ուրախ ամանորյա տրամադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ բոլոր մարզերի ու Երևան քաղաքի՝ ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված շուրջ 150 երեխաների հանձնել է ամանորյա նվերներ: Մայրաքաղաքում երեխաների համար Ծառայությունը նաև ուրախ ամանորյա տրամադրություն է պարգևել՝ Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանների մասնակցությամբ ամանորյա հեքիաթի բեմականացմամբ: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը. «Սիրելի՛ երեխաներ, թող նոր տարում բոլորիդ ընտանիքներում թևածեն սերը, ջերմությունը, ուրախությունը, լինեք առողջ և երջանիկ: Դուք կերտելու եք մեր պետության ապագան, ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության հենասյունն է: Լավ սովորեք, ձեռք բերեք փայլուն գիտելիքներ և օրինակելի զավակներ եղեք ձեր ծնողների ու արժանի քաղաքացիներ մեր պետության համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր