Թուրքիայում 70 զինծառայող սննդային թունավորմամբ հոսպիտալացվել է
Թուրքիայի Գազիանթեփ նահանգում տեղակայված զորամասերից մեկում սննդային զանգվածային թունավորում է արձանագրվել; Այդ մասին հայտնում է Haber7-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ հոսպիտալ է տեղափոխվել 70 զինծառայող։
Վերջինների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։