211652_close_icon
views-count4363 դիտում article-date 10:05 26-12-2017

Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր