211652_close_icon
views-count8921 դիտում article-date 09:27 26-12-2017

Վիգեն Սարգսյանն ի՞նչ է առաջարկում Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեի իր հեռուստահարցազրույցում պատասխանելով 2018 թվականի վարչապետի վերաբերյալ իշխանության, Սերժ Սարգսյանի որոշման մասին հարցին, տվել է բավականին հետաքրքիր պատասխան: «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձևավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների և դրանց իրականացման որակի նկատմամբ: Այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ կա մեծամասնություն, որի իրական ազդեցության կենտրոնները դուրս են այն սխեմայից, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, կամ այդ խորհրդարանի կողմից ձևավորվող հանրային պաշտոններում»: Վիգեն Սարգսյանի պատասխանը բավականին բազմիմաստ է, կամ բազմաշերտ: Նա փաստացի խոսում է մի իրավիճակի մասին, որն ապրիլից հետո Հայաստանում կարող է լինել հավանական իրողություններից մեկը, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո չստանձնի վարչապետի պաշտոնն ու հեռանա դե յուրե իշխանությունից: Այդ դեպքում դե ֆակտո իշխանությունը Հայաստանում կենտրոնանալու է Մելիք-Ադամյանում կամ այսպես ասած՝ ՀՀԿ պոլիտբյուրոյի շրջանակում: Ավելին, իշխանության համար պայքարն այդ իմաստով կտեղափոխվի Մելիք- Ադամյան: Վիգեն Սարգսյանը խոսում է այդ վիճակի անթույլատրելիության մասին, երբ կան պետական ինստիտուտներ, խորհրդարանական մեծամասնություն և այդ մեծամասնության ձևավորած գործադիր իշխանություն, սակայն որոշումները կարող են կայացվել բոլորովին այլ տեղում: Հետաքրքիր է միայն, թե անթույլատրելի համարելով այդ իրավիճակը, ի՞նչ է առաջարկում Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջարկում է կուսակցապետի պաշտոնում չփոխարինել դե յուրե իշխանության կառույցներին և պետական կառավարումը չվերածել քողարկված կուսակցապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին առաջարկում է մնալ իշխանության և այդպիսով ապահովել դե յուրե և դե ֆակտո իշխանության համադրվածությունը, չառաջացնելով խզում որոշումների կայացման այսպես ասած օրգանական կապում: Մյուս կողմից, հատկանշական է, որ Վիգեն Սարգսյանը խոսում է խորհրդարանական մեծամասնությունը ձևավորած, նախընտրական շրջանում այդ մեծամասնությանն առաջնորդած մարդկանց մասին: Իսկ այստեղ պատկերը եղել է այն, որ առաջնորդողները եղել են Կարեն Կարապետյանը, որպես ցուցակում չընդգրկված, բայց առաջին ջութակ, Վիգեն Սարգսյանը՝ որպես առաջին համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր