211652_close_icon
views-count8218 դիտում article-date 12:57 24-12-2017

«Էժանի փոխարեն թանկ չենք առել». Վիգեն Սարգսյանը՝ ՊՆ-ում գնումների մասին

«Էժանի փոխարեն թանկ չենք առել»։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով ՊՆ-ում գնումների մասին։ Դիտարկմանը, թե հաճախ է հնչում դժգոհություն, որ ՊՆ-ն էժանի փոխարեն թանկ է կատարում գնումները, և դրանից օգտվում են որոշ պաշտոնյաներ, գեներալներ, Վ. Սարգսյանը նշել է, թե ընթացիկ տարում հիմնական բոլոր կատեգորիաներով ունեցել են 10 տոկոսի խնայողություն՝ առանց որևէ ապրանքատեսակից հրաժարվելու։ «Կայացած մրցույթներով միայն այս տարի կարողացել ենք հսկայական քայլ առաջ կատարել։ Այդ աշխատանքը շարունակելու ենք։ Նման բան ասողները պետք է հասկանան, որ մենք լուրջ մասնագիտական հենք կառուցելու խնդիր ունենք։ Խնդիրն այն չէ, թե ինչ գնով ապրանք առար, խնդիրն այն է, թե այդ հսկայական ծավալի ապրանքը ինչ որակի է մատակարարվում, որքանով հստակ են քանակությունները և այլն։ Մենք իսպառ վերացնում ենք երեւույթը, երբ մենք որեւէ մատակարարի լավության կարգով գումարը տալիս ենք, հետո ամիսներ սպասում, թե երբ կմատակարարի»,- ասել է նախարարը։ Վ. Սարգսյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը շատ-շատ են։ «Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել միշտ եւ ամենուր։ Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում պարբերաբար նույն երեւույթը լինում է։ Ես ուրախ եմ, որ որոշ բաներ հաջողվել է անել այս տարի,

Նմանատիպ նյութեր