ԱԳՆ-ում կամ ՊՆ-ում նախարար կնշանակվի Վիգեն Սարգսյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ: Մամուլում հրապարակվել է. որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։
Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]